Joya-ն առաջարկում է Ձեզ իր ձեռագործ էքսկլյուզիվ աշխատանքները պատրաստված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից: Մեզ մոտ դուք կգտնեք տարբեր ժողովուրդների էթնիկ առանձնահատկությունները արտահայտող և Ձեր ներաշխարհին ու աշխարհայացքին ներդաշնակ աշխատանքներ, որոնք էլ կընդգծեն Ձեր յուրօրինակ ոճը:
Հասպիս - նստվածքային կայծքարային ապար։ Ամուր է (կարծրությունը՝ 7), անթափանցիկ, կոտրվածքը՝ խեցային։ Հիմնականում կազմված է գաղտնաբյուրեղային քվարցից, երբեմն խառնուրդի ձևով պարունակում է խալցեդոն։
Ծովակն - փխրուն է, ուստի պետք է պաշտպանել հարվածներից, քերծվածքներից: Արևի ճառագայթներից քարը կարող է գունազրկել: Խիստ անցանկալի է հպումը ագրեսիվ քիմիական նյութերի, կոսմետիկայի, լվացող-մաքրող միջոցների եւ այլ քիմիական նյութերի հետ:
Սրբազան քարերից է ` երիտասարդության ու հույսի խորհրդանշանը։
Երկնագույն, կանաչավուն կամ սպիտակբյուրեղ։
Անվանումն ստացել է գույնի համար` լատիներեն ակվա - ջուր բառից։
Ըստ հնագույն ավանդույթների` այդ փայլաքարը նավաստիներին պահպանում է նավաբեկությունների ժամանակ։
Քարի բյուրեղները մեծամասամբ համաչափ գունավորում ունեն, սակայն երանգները տեղաբաշխված են նաև գոտիներով։ Ակվամարինին բնորոշ են կապույտը, կանաչաերկնագույնը։
Բրազիլիայի երկնականաչավուն ակվամարիններն այնքան շատ են, որ կազմում են համաշխարհային արդյունահանության կեսը։