ametistՄեղեսիկ կամ Ամեթիստ (հին հուն․՝ αμέθυστος, от α- «ոչ» + μέθυστος «չարբած, չխմած») միներալ, քվարցի մանուշակագույն տարբերակը։ Բյուրեղա-գիտական համակարգը հեքսագոնային Էր։ Բյուրեղները պրիզմայաձև էին։ Հանդիպում էպեգմատիտներում, քվարցային երակներում և այլն։ Ամեթիստի հանքավայրեր կան ԽՍՀՄ-ում (Ուրալ, Անդրկովկաս), Բրազիլիայում։

  Հունարենից թարգմանաբար այս քարի անվանումը նշանակում է "չարբած, չխմած" («հունարեն՝ ametistoz»):Որը կապվում է Հին Հունական առասպելի հետ, ըստ որի՝ աստվածուհի Արտեմիսը Ամեթիստ հավերժահարսին դարձրել է թանկարժեք քար, որպեսզի ազատի նրան Դիոնիսոսի այցելություններից (Դիոնիսոս՝ գինեգործության աստված, հռոմեկան տարբերակով՝ Բախուս, ինչի արդյունքում էլ ամեթիստը անվանում են "Բախուսի քար"):

  Մեկ այլ կարծիքի համաձայն, ամեթիստին այդ անվանումն տրվել է իր գույնի համար, որը նման է ջուր խառնած գինու հետ, որը խմելիս դժվար է հարբել։

  ՀԽՍՀ-ում հանդիպում էր Իջևանի, Կալինինոյի և Թումանյանի շրջաններում։ Կիսաթանկարժեք քար էր, օգտագործվում էր ոսկերչության մեջ։ Այս քարը տարածված է աշխարհով մեկ։ Առավել հարուստ հանքավայրեր կան Բրազիլիայում, Ուրալյան լեռներում՝բևեռային շրջանին հարող հատվածում։ Քարը նաև իր գույնը որոշկիորեն փոխելու հատկություն ունի։ Բացի դրանիվց ամեն հանքավայր ունի իր յուրահատուկ երանգը։

  Քարը սովորաբար ունի կապույտ, կապտավարդագույն, կարմրամանուշակագույն երանգներ և ձևավորվում է բյուրեղային ապարների միավորման արդյունքում։

Шаблоны Joomla 3 бесплатно