yashmaՀասպիս - նստվածքային կայծքարային ապար։

  Ամուր է (կարծրությունը՝ 7), անթափանցիկ, կոտրվածքը՝ խեցային։

  Հիմնականում կազմված է գաղտնաբյուրեղային քվարցից, երբեմն խառնուրդի ձևով պարունակում է խալցեդոն։

  Երկաթի և մանգանի օքսիդների շնորհիվ տարագույն է (կարմիր, դեղին, շագանակագույն, կանաչ)։

  Տարածված է մինչքեմբրից մինչև կայնոզոյ (առավել լայն՝ պալեոզոյում)։

  Առանձնացվում են ռադիոլարային և ոչ-ռադիոլարային տարբերակներ։

  Բարձր կարծրության, դիմացկունության և գեղեցիկ գունավորման շնորհիվ կիրառվում է ոսկերչական գործում։

Шаблоны Joomla 3 бесплатно