Joya-ն առաջարկում է Ձեզ իր ձեռագործ էքսկլյուզիվ աշխատանքները պատրաստված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից: Մեզ մոտ դուք կգտնեք տարբեր ժողովուրդների էթնիկ առանձնահատկությունները արտահայտող և Ձեր ներաշխարհին ու աշխարհայացքին ներդաշնակ աշխատանքներ, որոնք էլ կընդգծեն Ձեր յուրօրինակ ոճը:
Հասպիս - նստվածքային կայծքարային ապար։ Ամուր է (կարծրությունը՝ 7), անթափանցիկ, կոտրվածքը՝ խեցային։ Հիմնականում կազմված է գաղտնաբյուրեղային քվարցից, երբեմն խառնուրդի ձևով պարունակում է խալցեդոն։
Ծովակն - փխրուն է, ուստի պետք է պաշտպանել հարվածներից, քերծվածքներից: Արևի ճառագայթներից քարը կարող է գունազրկել: Խիստ անցանկալի է հպումը ագրեսիվ քիմիական նյութերի, կոսմետիկայի, լվացող-մաքրող միջոցների եւ այլ քիմիական նյութերի հետ: